«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Էլ դրանց դեմ խոսող չկա՞

Էլ դրանց դեմ խոսող չկա՞
11.07.2024 | 06:55

Էս իշխանության հիմնական թիկունքը սորոսականներն են։ Հասարակ նիկոլական բնակչությունը իրենից ուժ չի ներկայացնում։ Ժողովրդի բացարձակ մեծամասնությունն էլ ատում է դրանց անունը՝ նույնիսկ առանց ճանաչելու։

Բայց հետաքրքիր է, որ հատուկ դրանց դեմ խոսացող չկա։ Կամ հազվադեպ են խոսում։ Դրանք մի հատ ղեկավար ունեին` Լարիսա Մինասյան, քանի դա էր դրանց ղեկավարը, գոնե մի քանի հոգի դրանց դեմ դուրս եկող կար։ Դա հեռացավ, պայքարն էլ նստեց։ Նարեկ Մալյանին էլ փակել են անկապ մեղադրանքով։ Ուրիշ խոսացող չկա՞ դրանց դեմ։

Դրանք մեջտեղից եթե հանվեն, Նիկոլն այնքան կթուլանա, որ հեռացնելը կլինի շատ հեշտ։

Իսկ ցանկություն կա՞։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 1288

Մեկնաբանություններ